ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ճիշտ պահին և ճիշտ տեղում

Ճիշտ պահին և ճիշտ տեղում
10.01.2013 | 17:39

Մինչ ժողովուրդն ուտում-խմում, Նոր տարի էր դիմավորում, ոստիկանությունը լարված աշխատում էր։ Հանգստյան օրերին ոստիկանությունը բացահայտել և կանխել է տարբեր հանցագործություններ և դեպքեր։

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 61 դեպքից բացահայտվել է 55-ը, կատարված խուլիգանության 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 10 դեպք: Հետաքրքիր է, որ տոնական օրերին բացահայտվել են նաև նախկինում կատարված հանցագործություններ` մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
2013 թ. առաջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար. 10 մարդ զոհվել է, 74-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանության պետի հրամանով Երևան քաղաքում ուժեղացված ծառայություն է իրականացվել կամուրջների տարածքում, ինչի արդյունքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է կանխել ինքնասպանության 4 դեպք:
Վիճակագրությունը փաստում է, որ տոն օրերին հանցագործ աշխարհը ևս ակտիվանում է։ Կարևորն այն է, որ ոստիկանությունը ճիշտ պահին և ճիշտ տեղում է եղել։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ